Շատ հայկական ֆիլմեր կան, որոնք արժանի են ուշադրության, որոնց մասին կարելի է երկար խոսել, որովհետև այդ ֆիլմերում առկա է և՛ դերասանական բարձր մակարդակի խաղը, և՛ հայկական ապրելակերպի, մթնոլորտի վառ նկարագրությունը, և՛ տպավորիչ, յուրահատուկ, գեղեցիկ երաժշտությունը։ Վահան Թոթովենցի «Աղավնիներ» պատմվածքի հիման վրա նկարահանած «Ճերմակ անուրջներ» ֆիլմը, որի ռեժիսորն է Սերգեյ Իսրայելյանը, դրանցից մեկն է։ Սյուժեի մասին չեմ ուզում երկար խոսել, ինքներդ կնայեք ու կտեսնեք, թե որքան տարբեր են մարդկանց արժեքներն ու երջանկության մասին պատկերացումները, և միշտ էլ, ցավոք սրտի, այդպես կլինի։ Շատ եմ սիրում գլխավոր հերոս Հակոբի (որին մարմնավորում է Սոս Սարգսյանը) բառերն այն մասին, թե ինչպես մարդ պետք է սովորի աղունիկներից․․․ պետք է սովորի ընտանիքում, սիրո մեջ լինել հավատարիմ, ինչպես նաև պետք է սովորի չլինել ապերախտ։
Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն, իմ կարծիքով, ամբողջովին փոխանցում է ֆիլմի տրամադրությունը։ Տեղ-տեղ, երբ երևում է աղունիկների թռիչքը կապույտ երկնքում, հիշում ես «Կտոր մը երկինք» ֆիլմը (նորից շատ սիրելի)։
Սոս Սարգսյանի մարմնավորած բոլոր դերերը յուրահատուկ են, ավելի ճիշտ կլինի ասել ՝ ինքն է դաձնում յուրահատուկ իր խաղով, իր հայացքով, շարժուձևով, արտահայտություններով։ Ֆիլմում բոլորի խաղը հիացնում է (Գալյա Նովենց,Հենրիխ Ալավերդյան,Ռազմիկ Արոյան և շատ ուրիշներ), քանի որ կարողացել են ստեղծել շատ հետաքրքիր և շատ իրական կերպարներ՝ ջերմ, տպավորիչ, հայկական կոլորիտը ապահովող։
Անպայման նայեք =)
Ճերմակ անուրջներ (Белые грёзы) 1984
http://www.youtube.com/watch?v=G8799y5QveE
p.s Gitem hima shater@ jxaynacan, vorovhetev misht asum en «Vor hayeren es grum, angleren tarerov gone gri, vor menq el kardanq», bayc es angam es filmi masin tox senc lini…Duq el kamac-kamac tarer@ sovoreq ! 😉 😛